Հայաստանում երիտասարդները սկսել են շատ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 816-ով ավելացել է ամուսնությունների քանակը. օրինակ՝ այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնության 4284 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնության գրանցված դեպքերի քանակը կազմել է 3468:
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է ամուսնալուծության 893 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 946: Թե ինչն է ամուսնալուծությունների պատճառը, պաշտոնական որեւէ տեղեկություն չկա: Բայց որոշ մասնագետներ պնդում են, որ հիմնականում սոցիալական եւ ֆինանսական խնդիրների պատճառով են ամուսնական զույգերը բաժանվում: Ավելին շատ երիտասարդներ նախընտրում են չամուսնանալ՝ բնակարան եւ մշտական աշխատանք չունենալու պատճառով:
Ս.Հ.