Իրավապահները փնտրում են Ոսկեհատ համայնքի ղեկավարին. ինչ տվյալներ են ստացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ի ընտրություններից առաջ իրավապահները որս են սկսել համայնքի ղեկավարների նկատմամբ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս անգամ թիրախում է հայտնվել Ոսկեհատ համայնքի ղեկավար Գևորգ Ներսիսյանը:

իրավապահները տվյալներ են ունեցել, որ համայանքի ղեկավարը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրեքի 21-րդ հոդ. 6-րդ կետը, տարիներ շարունակ իր ընտանիքի անդամների և համայնքի ավագանու անդամներ Կարապետ Ազիզյանի, Սերոբ Դիշլանյանին, Արմեն Գյոզալյանին, Նիկոլայ Տեր Խաչատրյանի և վերջիններիս ընտանիքի անդամներին, ինչպես նաև նույն համայնքապետարանի սոցիալապես ապահովված աշխատակիցներին համայնքի բյուջեյից տրամադրել է տարբեր չափերի հասնող սոցիալական օգնություններ, որի արդյունքում համայնքապետարանի դրամական միջոցներից վատնվել է խոշոր չափերի հասնող գումարներ: Բացի այդ Ներսիսյանը տարիներ շարունակ իրեն և կնոջը՝ Սոնիկ Ներսիսյանին, «Հռչակելով» իբրև համայնքապետարանի լավագույն աշխատակիցներ, պարգևատրել է տարբեր չափերի հասնող գումարներով, որի արդյունքում համայնքապետարանին ֆինանսական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումարներ:

Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ Գ. Ներսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս