«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր «Ծիրանի» համալիրի բացօթյա տարածքում տեղի կունենա «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայրենիք» եւ Հանրապետական կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը մտադրություն ունի իր նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ներառել այնպիսի անձանց, որոնք ունեն բարձր ռեյտինգ, ինչպես նաեւ կարող են ձայներ բերել։
Քաղաքական կերպարները ավելի հետին պլանում կլինեն։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը) եւ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այն անձինք են լինելու, որոնք կլինեն դաշինիքի ընտրացուցակի առաջին տասնյակում»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում