ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում՝ հուշարձանների հարեւանությամբ, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Ռոբերտ Էլբակյանի վարած Toyota մակնիշի եւ Ջամշլու գյուղի բնակիչ, 38-ամյա Ֆայզո Ալիյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ պետական նպաստների ինչպիսի տեսակներ կան:

Վարդուհի Սողոմոնյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական նպաստների տեսակները հետեւյալն են՝

ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ, ժամանակավոր անաշխատունակության նպաստ, մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, թաղման նպաստ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Կարինե Հարությունյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը՝

  1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,
  2. ամուսնության բացակայության մասին տեղեկանք օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով հաստատմամբ, նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ),
  3. նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթական են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական (տեղեկանք) եւ այլն).
  4. անձնագրի պատճենը՝ Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:

 




Լրահոս