Հայ- ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձությունների ֆոնին գլխավոր ինտրիգը կապված է այն հանգամանքի հետ, թե արդյոք Մինսկի խմբի համանախագահները կարող են պահպանել իրենց միասնական տեսակետը, ինչպես եղել է նախկինում, թե արևմուտքը կփորձի հետ բերել կորցրածը՝ հասկանալով, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել: Նման տեսակետ է արտահայտում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ ադրբեջանցի զինվորականները փորձել են իրամանացնել որոշակի աշխատանքներ Սյունիքի եւ Գեղարքունիքի ուղղություններում եւ անցել են Հայաստանի պետական սահմանը: Ընդ որում, հայկական կողմի տեղեկացմամբ, նրանք ներկայացրել են կեղծ քարտեզներ, որից հետո սկսվեցին բանակցություններ՝ իրավիճակը կանոնակարգելու համար:
«Բոլորը հասկանում են, որ Բաքվի եւ Երեւանի միջև պաշտոնական բանակցությունների անցկացումը ընդհանուր առմամբ կապ է ունենալու Լեռնային Ղարաբաղի այժմյան կարգավիճակի հետ: Գլխավոր ինտրիգն այն է, թե արդոք հետագայում ԵԱՀԿ Մինսկին խմբի անդամները կպահպանեն միասնական դիրքորոշում, ինչպես դա եղել է նախկինում, կամ ինչպես գրում է ամերիկյան The National Interest պարբերականը, «Արևմուտքը կսկսի կորցրած ժամանակը լրացնել»՝ հասկանալով որ ամբողջ տարածաշրջանում սկսվել է աշխարհաքաղաքական փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլ: Մի խոսքով, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի սահմանի խնդիրների, այլ նաև Մինսկի խմբի շուրջ ծավալվում է բարդ քաղաքական դրամա, և ոչ ոք չգիտի, թե ինչպես և ինչ պայմաններում կարող է վերսկսել իր միջնորդական առաքելությունը ՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», – նկատում է նա:
Ստանիսլավ Տարասովի գնահատմամբ՝ այս իրավիճակը սադրիչ բնույթ է կրում և դրդում է Բաքվին և Երևանին հաստատել երկկողմ բանակցություններ, քանի որ նման շատ իրավիճակներ կարող են լինել սահմանին, կան վիճելի հատվածներ, Հայաստանը դա համարում է իր տարածքը, Ադրբեջանը՝ իր, այդ հարցերը պետք է երկկողմ մակարդակում լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների մակարդակում: Նրա խոսքով, եթե նույնիսկ Փաշինյանը հաղթի, իրավիճակն անկայուն է լինելու, քանի որ Հայաստանին առողջ ուժեր եւ հայրենասերներ են պետք:
Մանրամասները՝ տեսանյութում