Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել իրանական Parstoday.com կայքը:

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե Իրանում են գտնվում 160 հայ զինվորներ և իրանական կողմը, նրանց վերադաձնելու համար, նախապայմաններ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ այսօր որոշ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:




Լրահոս