Մխիթարյանը նոր թիրա՞խ․ ինչու ՀՖՖ նախագահը չի նշում ֆուտբոլիստի՝ հավաքական չհրավիրվելու պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ազգային թիմից հրավեր չստանալուն:

«Ի զարմանս ինձ, ես տեղեկություն ստացա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբից, որ անհասկանալի պատճառներով չեմ հրավիրվել հավաքական առաջիկա միջազգային հանդիպումների համար: Ներկայացված պաշտոնական հիմնավորումները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»,-սոցցանցի  իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի ազգանունը և փաստորեն Մխիթարյանին անգամ պատճառների մասին ոչինչ չենասել, թե ինչու չի հրավիրվել հավաքական։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հրատապ նշի պատճառները, թե ինչու Մխիթարյանը չի հրավիրվել հավաքական։ Ստացվում է՝ իշխանությունները շախմատի չեմպիոն Լևոն Արոնյանից հետո նոր թիրախ են գտել։ Գաղտնիք չէ, որ Մելիքբեկյանին այս պաշտոնին տեսնելու համար պայքարում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ, որոնք ՀՖՖ Գործկոմի անդամ էին՝ Արեն Մկրտչյան, Ռուբեն Ռուբինյան։




Լրահոս