ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախընտրական փուլ է. իշխող ուժը կփորձի դրական ներկայացնել իրավիճակը. նախկին փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր մի քանի հարց է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռոբերտ Հարությունյանին:

«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ ամեն ինչ լավ է, դրա մասին վկայում են նաեւ այն ցուցանիշները, որ մենք ունենք այս տարվա առաջին եռամսյակում: Շատ կարեւոր է, թե ինչի հետ եք դուք համեմատում նախարարի խոսքը: Եթե Դուք համեմատում եք Քերոբյանի խոսքը, կամ համեմատում եք այս տարվա ապրիլը 2020թ. ապրիլի հետ, երբ ամեն ինչ փակ էր, տնտեսությունը անկում էր ապրում 14 տոկոսով, ակնհայտ էր, որ ինչ շարժ էլ ունենք, այդ շարժը լինելու է բավականին մեծ: Ենթադրել, որ այ թեկուզ որոշակի աճը, որ մենք գրանցում ենք ապրիլին, ինչպես ինքն է ասում, դա կարող է լինել երկարաժամկետ, ես այդ մտքից հեռու եմ: Ինչ վերաբերում է ընդհանուր տնտեսությանը, իհարկե, ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր պետք է կարողանանք կարգավորել, դա մեր անվտանգության խնդիրն է:

Հասկանալի է, որ եթե կա անվտանգության, արտաքին սպառնալիքներ, գործարար համայնքը զերծ է մնալու ներդրումներից, զարգացումներից, նոր աշխատատեղեր ստեղծելուց, մինչեւ այդ խնդիրն իր համար չկարգավորվի կամ գոնե ինքը երաշխավորված չլինի վաղվա օրվա համար: Մյուս կողմից ակնհայտ է, որ պատերազմից եւ կորոնավիրուսի վարակից հետո մեր պետությունն ունի լուրջ տնտեսական կորուստներ», – նկատեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս