Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել սահմանին եւ ինչպես են գերավարվել հայ վեց զինծառայողները:
«Մոտեցել են մեր զինծառայողներին, չորս հոգի համապատասխան աշխատանքներ էին կատարում, հրամայել են հանձնվել եւ մյուս երկուսը, որ ավելի հեռու են եղել, մոտեցել են հակառակորդին,՝ բանակցությունների համար, սակայն հակառակորդը զինաթափել եւ գերեվարել է մեր վեց զինծառայողներին: Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրայինների հետ քաշման, մենք ներկայացրել ենք մեր պայմանը, որ առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք, եթե իրենք վերադարձնեն մեր գերավարվածներին», – նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Մանրամասները՝ տեսանյութում