Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին այցելել է Մարտունի շրջկենտրոն և ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նախ եղել է մասնավոր ներդրումային ծրագրով կառուցվող բազմաբնակարան թաղամասում, որտեղ երկու տարվա ընթացքում «Ֆերզիտ» շինարարական ընկերությունը կկառուցի չորս հինգհարկանի շենքեր՝ 3 և 4 սենյականոց 116 բնակարանով: Շինարարական կազմակերպության ղեկավարի հավաստմամբ՝ շենքերը կունենան նկուղային հարկեր: Կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի հարակից տարածքը: Շինարարությանը զուգահեռ՝ կվերանորոգվի նաև Մարտունու հին լողավազանը (պլյաժ):