Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր փակել էին Հերացի փողոցը. նրանց խոսքերով, իրենց երեխաների մարմինները մինչ այս պահել են մրգերի համար նախատեսված սառնարաններում, իսկ հիմա պարզել են, որ այնտեղ ավելի քան 200 դի կա:
Ծնողները պնդում են, որ Արցախում որոնողական աշպխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, մինչդեռ դիահերձարաններում մեծ թվով դիեր կան: Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են ստեղծել հանձնաժողով եւ շրջել դիահերձարաններով: Ի դեպ, անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտարարեց, որ անհետ կորածների հարազատները չեն հավատում, կասկած կա մարդկանց մոտ, եւ իրենք կգնան ու կճշտեն:
ArmLur.am-ը անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանից տեղեկացավ, որ ծնողները պարզել են, որ իրենց որդիների եւ անհետ կորած զինծառայողների մարմինների պաշտոնապես ներկայացված թվերի մեջ կան անճշտություններ:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում