ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ուշագրավ հայտարարություն է տարածել ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի լիազորությունների կասեցման մասով.
«Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել։
Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարի նկատմամբ ։
Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց…
Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը ։
Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամ կազմին, այդ թվում նաև Գրիգորի Խաչատուրովին և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ֊ որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։
Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման։
Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել , եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։
Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնեք մեր բանակին»,-գրել է պատգամավոր:
Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում մի հայտարարություն է արել, թե լինելու է դաժան վենդետա, և բոլորը պատասխան են տալու։ Ինչպես նկատում ենք, գործընթացը սկսվել է եւ թիրախում են հայտնվել զորամասի հրամանատարներ:
Մասնավորապես, երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։
Իսկ ինչ են արել զորամասի հրամանատարները, որ այս բարդ իրավիճակում՝ թշնամին սահմանին, զորամասի հրամանատարների լիազորություններ են կասեցվում:
Այսպիսով ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի հրամանատարները փորձել են երկրում առկա վիճակի մասով իրենց մտահգությւոններն արտահայտել և զորամասում հայտարարություններ են արել, թե պետք է հայրենիքը փրկել: Վերջիններս կոնկրետ քաղաքական ուժերի մասին կարծիքներ են հնչեցրել, ինչն էլ հասել է ՊՆ ղեկավար կազմին, որի արդյունքում էլ դադարեցվել են զորամասի հրամանատարների լիազորություները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է կատարվել եւ ինչ խոսակցություններ են տեղի ունեցել:
Ըստ էության ստեղծվել է մեկ իրավիճակ երկրում առկա վիճակով մտահոգված հրամանատարներին փորձում են լռեցնել լիազորությունները կասեցնելով: