ԵՄ-ում սկսել են գործել COVID-վկայագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ից, ամբողջ ԵՄ տարածքում և Շենգենյան տարածքում սկսել են գործել թվային COVID-վկայագրեր: Նրանց հիմնական նպատակն է թեթևացնել համավարակի պայմաններում ճանապարհորդությունները, հատկապես ամառային արձակուրդների այս սեզոնին: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Deutsche Welle գործակալությունը:

Եվրոպական վկայագրերը կլինեն երեք տեսակի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող, բացասական թեստի պատասխանը կամ հիվանդությունից ապաքիումը հավաստող:

Մարդիկ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, կկարողանան վկայագիրը ստանալ PCR-ի դրական պատասխանից առնվազն 11 օր անց: Այն ուժի մեջ կլինի 180 օրվա ընթացքում: Հակամարմինների թեստերը դեռ վկայագիրը ստանալու հիմք չեն հանդիսանում:

Վկայագրերը գործում են 31 երկրներում՝ Եվրամիության 27 երկրները, ինչպես նաև՝ Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, Նորվեգիայում և Շվեյցարիայում:

Վկայագիրը հնարավոր է ձեռք բերել ինչպես թվային, այնպես էլ թղթային տարբերակով: Առաջին դեպքում, այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել առանձին հավելված: Յուրաքանչյուր ԵՄ կամ Շենգենյան երկիր դրա համար ստեղծում է իր սեփական ծրագիրը: Վկայագրի իսկությունը ստուգելու համար ստեղծվել է թվային համակարգ: Վկայագրի հիմնական տարրը QR կոդն է: Եվրահանձնաժողովը ստեղծել է պորտալ, որի միջոցով երկրները փոխանակում են բանալիները՝ QR կոդերի իսկությունը ստուգելու համար:

Յուրաքանչյուր երկրի իշխանություն ինքը պետք է որոշի, թե կոնկրետ ով կստանա վկայագրերի ստուգման բանալիները:

Միայն ԵՄ ռեզիդենտները չեն, ովքեր կարող են ստանալ այս վկայագրերը: Երրորդ երկրների քաղաքացիները նույնպես իրավունք ունեն վկայագիրը ստանալու, բայց դրա համար նրանք նախևառաջ պետք է օրինականորեն մուտք գործեն ԵՄ: Սահմանին նրանք դրա հետ մեկտեղ տրամադրում են պատվաստման կամ տանը կատարած թեստի տեղեկանքը: Որ պնդումները ճանաչել՝ կախված է յուրաքանչյուր ԵՄ կամ Շենգենյան երկրների առանձին որոշումից:

COVID-վկայագրերը տրվում են ԵՄ տարածքում կատարված բոլոր պատվաստումների համար՝ անկախ դեղորայքից: Եվրամիությունում գրանցված բոլոր պատվաստանյութերն անպայման կճանաչվեն: Այժմ դրանք չորսն են՝ BioNTech/Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson: Եվրամիությունը կարող է նաև ճանաչել արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար նախատեսված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված պատվաստանյութերը: Այս ցուցակում ներառված են հնդկական անալոգ AstraZeneca Covishield-ը, ինչպես նաև չինական Sinopharm-ը և Sinovac-ը:




Լրահոս