Հայիթիում ձերբակալվել է նախագահ Մոիզի սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտարարել է Ազգային ոստիկանության տնօրեն Լեոն Շառլը:
«Երբ հանցագործների հարձակումը կանգնեցվել է, առաջինը, ում նրանք զանգել են, Էմանուել Սանոնն է եղել»,-ասել է նա:
Սպանության դրդապատճառները քաղաքական են եղել:
Իրավապահները փնտրում են երկու այլ ենթադրյալ կազմակերպիչների, որոնք կապ են հաստատել Սանոնի հետ:
Նախագահի սպանությանը, ենթադրաբար, մասնակցել է 26 մարդ: Ձերբակալվել է հանցավոր խմբի 17 մասնակից: