Պետական վիճակագրական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել, որից պարզ է դառնում, թե ինչպիսի փոփոխություն է կրել միջին անվանական աշխատավարձը: Այսպիսով, Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ միջին անվանական աշխատավարձը անկում է գրանցել։
Մասնավորապես, մայիսին ապրիլի համեմատ միջին անվանական աշխավարձը նվազել է 0,1 %-ով։ Պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը 1,7 % -ով աճել է, մասնավոր հատվածում 1%-ով նվազել։
12-ամսյա կտրվածքով՝ մայիսին նախորդ մայիսի համեմատ միջին անվանական աշխատավարձը աճել է 7,9%-ով։ Պետական հատվածում աճը կազմել է 7 %, մասնավոր հատվածում՝ 8 %:
Ըստ հրապարակված տվյալների՝ մայիսին միջին անվանական աշխատավարձը կազմել է 197 հազար 298 դրամ, պետական հատվածում՝ 169 հազար 899 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 210 հազար 205 դրամ։