Աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, և մենք կարող ենք վերադառնալ նորից սկիզբ. ԱՀԿ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ նոր շտամի հետեւանքով ամբողջ աշխարհում կշարունակի տարածվել վարակը:

«Որքան լայն լինի տարածումը, այնքան կմեծանա դրա վտանգավորությունը: Այժմ այդքան վնաս է հասցնում դելտա շտամը: Եվ որքան շատ լինեն տարբերակները, մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկը մեզ կարող է վերադարձնել սկիզբ»,-ասել է նա:

Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ այժմ աննախադեպ ճգնաժամ է նկատվում:

Նրա կարծիքով՝ խնդիր է դրված մինչեւ 2022 թվականի սեպտեմբեր պատվաստել աշխարհի յուրաքանչյուր երկրի բնակիչների 70 տոկոսը: Նրա խոսքով՝ պանդեմիան կարող է վերահսկվել, սակայն դրա համար կպահանջվի դեղամիջոցների 11 միլիարդ դեղաչափ:




Լրահոս