«Պատիվ ունեմ» խմբակցությունը հավաքվում է. օրակարգում քարտուղարի ընտրության հարցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր բացի իշխանական ֆրակցիայից հավաքվում են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Ըստ մեր տեղեկությունների՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պետք է քննարկի խմբակցության քարտուղարի ընտրության հարցը: Բանն այն է, որ որոշում կա, թե ով է ղեկավարելու խմբակցությունը, սակայն դեռևս որոշված չէ, թե ով կլինի քարտուղարը:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ քննարկվում է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները, սակայն վերջնական որոշում կկայացվի այսօր քննարկումներից հետո: Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Հավելենք, որ այսօր էլ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իր նոր թիմի հետ, որտեղ պետք է քննարկեն կանոնադրական հարցեր, առաջիկա անելիքները:

Սոնա Գրիգորյան




Լրահոս