Լուսանկարն արվել է Գյումրիում
Երեկ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռանը եւ հեռախոսազանգերին։
Հրշեջները, բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր եւ տղայի դիերը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:
Լարիսա Հարությունյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը:
Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:
Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երեխայի խնամքը եւ դաստիարակությունը ճգնաժամային կամ արձակուրդային խնամատար ընտանիքում կազմակերպելու նպատակով այդ երեխայի տվյալները համադրում է հաշվառված մասնագիտացված խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տվյալների հետ:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որ դեպքում կարող է 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն օգտվել ուսման վարձի զեղչից:
Արմինե Սարգսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Խարգսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ը: