ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով կփոխարինի պաշտոնից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- նշված է հրամանագրում։

Նկատենք. որ հուլիսի 30-ին Ստեփան Մելքոնյանը Ազգային ժողովում էր արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Իսկ հիմա ամենակարևորի մասին. ով է նշանակվելու ԱԱԾ տնօրենի տեղակալ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ազգային Անվտանգության Ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին:

Ավելին, խոսակցություններն կան , որ ԱԱԾ –ում կան ավելի պրոֆեսիոնալ կադրեր, որոնց իշխանությունները չպետք է անտեսեն, ուստի քննարկվում է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ մայոր Եսայի Մկրտչյանին , որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է եւ համարվում է պրոֆեսիոնալ համակարգում : Ինչեւէ ,հետեւենք զարգացումներին , թե ով կնշանակվի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս