Այսօր ԱԺ նիստում բաժանվեցին մշտական հանձնաժողովները «Դոնթի բանաձևով»։ Այսպիսով, ՔՊ-ին բաժին հասան հետևյալ հանձնաժողովները` Պետաիրավական, Պաշտպանության եւ անվտանգության, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության, գյուղատնտեսության հարցերով, Եվրոպական ինտեգրման հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովները:
«Հայաստան» խմբակցությանը բաժին հասան հետևյալ հանձնաժողովները՝ Տնտեսական հարցերի հանձնաժողով, Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանձնաժողովի նախագահ չի ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում: