«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի միացել ՊՍԺ-ին, սակայն նրա մեծ թվով երկրպագուներ արդեն միանում են փարիզյան ակումբի սոցիալական ցանցերին:
Getfootballnewsfrance-ն հայտնում է, որ անցած հանգստյան օրերին ՊՍԺ-ի սոցիալական ցանցերին միացել է 1,2 մլն նոր բաժանորդ:
Նշվում է նաև, որ օգոստոսի 1-ից Մեսսիի սոցցանցերի բաժանորդների թիվն ավելացել է 5 միլիոնով․ դա պայմանավորված է «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերով: