Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել զինված ուժերում մի շարք նշանակումների վերաբերյալ:
Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:
Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել Ալբերտ Բաղդադյանը: