Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հուլիսի 14-ին էր գրել, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը համարվում էր ԱԳ նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է:

Եվ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել էր, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ու ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում եւս:

Եվ ահա այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նածարար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասված է հրամանագրում։




Լրահոս