ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրի թաղապետի տեղակալը՝ քաղաքացիների ահազանգի մասին. անգործություն չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ապօրինի շինարարության թույլտվության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։
Վարչական շրջանի ղեկավարից բողոքել է բնակիչներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ նա ապօրինի շինարարության թույլտվություն է տվել։ Մասնավորապես՝ ըստ քաղաքացու, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը թույլատրել է շինարարություն իրականացնել Սևքարեզի Սաքոյի փողոցի 44/2 հասցեում, ինչը չի համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նորմատիվ ակտերին և վարչական շրջանի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկում այդ ամենը կանխարգելելու ուղղությամբ։

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արաբկիրի թաղապետի տեղակալ Գեղամ Կարապետյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչ քայլեր է իրականացրել թաղապետարանը եւ ինչ է պատրաստվում իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս