ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտոնյալ պայմաններում ծառայած իշխանավորներն ու նրանց որդիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել էր բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են: Արդյունքում, նրա և Սեյրան Օհանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ:

ArmLur.am-ը հետաքննություն էր իրականացրել եւ պարզել, թե ինչպես է Հայկ Սարգսյանը անցկացրել իր ծառայությունը:

Սակայն նկատենք, որ արտոնյալ պայմաններում միայն Հայկ Սարգսյանը չէ, որ ծառայել է: Բանն այն է, որ ներկայիս իշխանական պաշտոնյաների եւ պատգամավորների որդիները եւս բավականին արտոնյալ պայմաններում են ծառայել, մինչդեռ հայրիկները այլ արդարացումներ են առաջ քաշում:

Ովքեր են նրանք:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել է իր մտերիմ Անդրանիկ Քոչարյանի խնդրանքը, և նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, շատ հանգիստ տեղում է շարունակում ծառայությունը՝ Վանաձորում:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի, երբ դեռ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, իսկ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել էր նրա դեմ «աղմկել», պարզվեց՝ պատճառն այն է, որ նախարարությունը մերժել էր որդուն բանակից ազատելու՝ Անդրանիկ Քոչարյանի առաջարկը:

Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստանում. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո նրա որդին՝ Վազգեն Քոչարյանը, պետք է զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու այնտեղ գտնվելն անվտանգ չէ, և պետք է չեղարկել նրա՝ Արցախում ծառայությունը և այն կազմակերպել երևանամերձ զորամասերից մեկում:

Ավելի ուշ տելեգրամյան ալիքը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել տարել են այլ տեղ, առավել ապահով տեղ: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը, սակայն Անդրանիկ Քոչարյանը հերքեց նշելով, որ իր որդին մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետերում:

Իսկ ահա Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին հնարավորություն ստացավ ազատվել զինվորական ծառաությունից:, քանի որ ինչպես հայրն էր պնդում զբաղվում է գիտությամբ Ստացվում է, որ պաշտոնյաների որդիները կամ գիտնական են կամ առողջական խնդիր ունեն կամ էլ արտոնյալ պայմաններում են ծառայում:

Հաջորդը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին է. անցած տարի հրապարակել էինք, որ Պաշտպանության նախարարությունում տարակուսանք է առաջացրել այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի որդու մասով:

Բանն այն է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդին զորակոչվել է բանակ, սկզբում սովորել է ռազմական ուսումնարանում, սակայն այնտեղ խնդիրների առաջ է կանգնել, եւ նրան տեղափոխել են ծառայության,ոչ ավել ոչ պակաս, ՀՀ ՊՆ N Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում:

Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերիհամաձայն` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկտեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները:

Ստացվում է, որ մինչ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսում է բանակից զինվոր ազատողների՝ դավաճան լինելու մասին, հետաքրքիր է՝ ինչ է մտածում նա նախկինների ոճով առաջնորդվող իրենց թիմի անդամների մասին՝ նրանք է՞լ են դավաճան, թե՞ ազգի հերոս:

Քնար Մանուկյան




Լրահոս