Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։