![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/776249.jpg)
ArmLur.am-ի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում Շիրակի մարզում: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա եւ այլեւս չի առաջադրվի որպես թեկնածու հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին:
Մեր տեղեկություններով, քաղաքապետի ընտրությունների ժամանակ որպես ՔՊ-ի թեկնածու առաջադրվելու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այսինքն, Շիրակի մարզում փոխատեղումներ են, քաղաքապետը՝ մարզպետ, մարզպետը՝ քաղաքապետ:
Ք. Մ.