Օրերս 44-օրյա պատերազմի մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գեւորգ Գեւորգյանը: Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ ՊԲ հրետանու գնդապետ Գենադի Բաղդասարյանը:
Ի դեպ կալանավորված սպայի պաշտպան Գոռ Գեւորգյանը ArmLur.am-ին հայտնեց, որ այն ինչ տեղի է ունեցել եւ ինչի համար կալանավորվել է Գեւորգ Գեւորգյանը, անհիմն է եւ, նա որեւէ անգործություն չի ցուցաբերել: Ըստ նրա՝ կան այլ պատասխանատուներ, որոնցից մեկը ՊԲ հրետանու գնդապետ Գենադի Բաղդասարյանն է, որին ոչ թե պատասխանատվության են կանչել, այլ Պաշտանության նախարարությունում նոր պաշտոն են տվել։ Ինչ հանգամանքներում են մահացել 7 զինվորը զոհվել եւ 14-ը անհետ կորելու, կալանավորված սպայի պաշտպան Գոռ Գեւորգյանը ուշագրավ մանարամասներ է հայտնում:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան