ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուսանկարահանել է վիրավորված և բուժօգնություն ստացող զինվորներին. նոր հափշտակություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են բացահայտումները, թե ինչպես են պատերազմի մասնակից զինվորների անվան տակ գումարներ շորթում:

Այսպիսով ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ այցելել է ՀՀ-ում գործող տարբեր բժշկական կենտրոններ, լուսանկարահանել վիրավորված և ստացիոնար բուժօգնություն ստացող զինվորներին, որից հետո հիշյալ լուսանկարները տեղագրել է «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերի իր անձնական էջերում և վերջիններիս բուժման և այլ կարիքների համար գումարային աջակցության խնդրանքով դրամահավաք կազմակերպել, միաժամանակ մոր’ Սոնյա Հովհաննեսյանի անունով հաշվեհամար է բացել, այն տեղագրել նշված կայքերում ու համապատասխան գրառումներով և ուղիղ հեռարձակմամբ կազմակերպված տեսաուղերձներով հորդորել բարերարներին դրամահավաքին ուղղված գումարներն ուղարկել հիշյալ հաշվեհամարին: Այդ ընթացքում Արաքսյա Հովհաննեսյանը տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը նույնպես պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորումներ ստացած զինվորներին ֆինանսական աջակացության նպատակով դրամահավաք է իրականացնում, կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել վերջինիս նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների, որպիսի առաջարկին Նինա Աճեմյանը համաձայնել է: Այնուհետև երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած տղաներին, նկարներն, ինչպես նաև զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի Նինա Աճեմյանին, որպեսզի վերջինս իր ինստագրամյան էջով տղաների համար կազմակերպի դրամահավաք և հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին, ով էլ իր հերթին յուրաքանչյուր զինվորի համար պայմանավորված գումարի չափաբաժնով պետք է տրամադրի կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանվի Արաքսյա Հովհաննեսյանի կողմից և տեսանյութն ուղարկվի Նինա Աճեմյանին:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2020 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր ներառյալ Արաքսյա Հտվհաննեսյանի կողմից Նինա Աճեմյանին է ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղագրելու միջոցով Նինա Աճեմյանի կողմից կազմակերպվել է դրամահավաք և ստացված գումարներն ուղարկվել Արաքսյա Հովհաննեսյանին’ պայմանավորվածությամբ, որ Թեմուր Խուդոյանին պետք է փոխանցվի 87.500 ՌԴ ռուբլի, Արմեն Հասանյանին, Գուրգեն Մուրադյանին, էրիկ Գրիգորյանին, Արարատ Թորոսյանին, Արամ Ավետիսյանին, Միշա Ավետիսյանին 200.000֊ական ՌԴ ռուբլի, Գևորգ Համբարձումյանին 500.000 ՌԴ ռուբլի, Աշոտ Կարապետյանին և Դավիթ Մանուկյանին 150.000-ական ՌԴ ռուբլի, Ալեքս Աղաջանյանին և Արմեն նեոնյանին 50.000-ական ՌԴ ռուբլի, սակայն ստանալով հիշյալ գումարները և փաստացի Նինա Աճեմյանի կողմից իրեն վերապահվելով վստահված գույքը առաքելու և տիրապետելու լիազորություն, Արաքսյա Հովհաննեսյանն օգտվելով դրանից շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով դարձրել է իրենը’ ներառելով իր գույքային ֆոնդի մեջ:

Քնար Մանուկյան




Լրահոս