Ազգային ժողովում միջադեպի գործով Հատուկ Քննչական ծառայությունը որոշում է կայացրել:
ՀՔԾ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: