ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կապ ունի Գագիկ Ջհանգիրյանն Աղվան Հովսեփյանի գործի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան  Հովսեփյանի կալանավորմանը եւ հարցադրմանը, թե արդյոք  իր հրահանգով է ՀՔԾ-ն նրան կալանավորել:

Հիշեցնենք որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից: Վարկածներից մեկի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, եւ Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս