Կրեմլն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը: Նա այդ հայտարարություններով ճանաչել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
«Ղրիմի հարցում Անկարայի արտահայտած տեսակետի հետ մենք կտրականապես համաձայն չենք, սակայն շարունակելու ենք աշխատել թուրքական կողմի հետ», – հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ. «Մենք ցավում ենք, որ այդ հայտարարությունները հիմա են հնչում, երբ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստանի Դաշնություն։ Մենք կգերադասեինք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների միջև առկա տարածաշրջանային շատ թեժ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ»։