ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի միֆերը․ ինչպես հերքեցին Սամվել Բաբայանի հայտարարությունը զոհերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, «Ազատական» կուսակցության ղեկավար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջինը հայտարարեց, որ հայկական կողմն արդեն 10 զոհ ունի: Սակայն Արցախից սկսկեցին հերքել Բաբայանի հայտարարությունը:

Ու առաջին օրվանից սկսվեց այն միֆը, որ հայկական կողմը պատերազմում հաղթում է, սկսեցին հայրենի իշխանությունները խաբել հանրությանը ու թաքցնել իրականությունը:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության համար գեներալներն են մեղավոր, որոնց մեծ մասը անգամ ունակ չի եղել կառավարել զինված ուժերը՝ հակառակորդին անցած տարածքներում թողնելով 1700 զոհ ու վիրավոր:

Հիշեցնենք, որ առավոտյան 7-ից Ադրբեջանի մի քանի ժամ շարունակ հրետանային եւ հրթիռային հարվածներ էր հասցրել ճակատի ամբողջ երկայնքով, ինչպես հետո խոստովանեց ինքը՝ Բաբայանը` պատերազմի առաջին ժամերին վերացնելով պաշտպանության բանակի հրետանու եւ հակաօդային պաշտպանության 40 եւ 50 տոկոսները։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս