ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն աշխատատեղեր ստեղծելու, սպաների, նրանց ընտանիքների նյութական կարիքները թեթևացնելու, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու, Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած մեր գործընկերներին, նրանց ընտանիքներին թիրախավորված օգնություն ցույց տալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջարկում է հետևյալ ծառայությունները`
✅ մեզ հետ համագործակցող լիցենզավորված կազմակերպության միջոցով որակյալ պահնորդական ծառայության կազմակերպում` աշխատակիցների կողմից օբյեկտների արտաքին ֆիզիկական պաշտպանվածության ապահովում,
✅ տեսահսկման սարքավորումների գործադրմամբ, հատուկ ինտելեկտուալ ծրագրերի կիրառմամբ Հայաստանում ու արտասահմանում գտնվող օբյեկտների, այդ թվում առանձնատների ահազանգային պահպանության կազմակերպում, համապատասխան համակարգերի տեղադրում և սպասարկում,
✅ պոլիգրաֆի կիրառմամբ հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների, հարցումների անցկացում, պոլիգրաֆով կադրային ստուգումներ` անձնակազմի առնչությունը թմրամոլությանը, մոլախաղերին և այլ իրավախախտումներին մասնակցության առումով,
✅ բեռնափոխադրումների ուղեկցում, թիկնապահական ծառայության իրականացում,
✅ արդեն իսկ Ձեր նախընտրած պահնորդական կազմակերպությունների կողմից իրականացվող ծառայության անվտանգության որակի աուդիտ, որը կբերի աշխատանքի արդյունավետության անհամեմատ բարձրացման, խոցելի տեղերի բացահայտման ու բացասման, անվտանգային հարցերի մեջ ներգրավված կազմի օպտիմալացման, ֆինանսական միջոցների տնտեսման,
✅ գաղտնիության ռեժիմի և գաղտնի փաստաթղթերի շրջանառության կազմակերպում,
✅ կոնֆիդենցիալության կանոնների խստիվ պահպանմամբ քրեական, քաղաքացիական և վարչական վարույթներով իրավաբանական և խորհրդատվական ծառայությունների մատուցում,
✅ հոգեբանական, այլ նեղ մասնագիտական խորհրդատվական ծառայությունների իրականացում:
Եթե իրավաբանական և ֆիզիկական անձինք ներկա պահին չունեն առաջարկվող ծառայությունների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ առաջարկում ենք ֆինանսապես աջակցություն ցուցաբերել հասարակական կազմակերպությանը: Ձեր մասնակցությունը մեր ծրագրերին Ձեր ցանկության պարագայում կունենա հրապարակային լուսաբանում, կզետեղվի մեր տարեկան հաշվետվություններում, տեղ կգտնի միության պաշտոնական կայքում:
Առաջարկությունների փաթեթն արդեն իսկ հասցեավորված ուղարկվել է հայաստանյան շուրջ 50 խոշոր տնտեսվարողի: Մեր ծրագրերին օժանդակելու պատրաստ կազմակերպությունների ցանկը բաց է:
Մեր հասցեն է` ք. Երևան, Փ. Բուզանդի-3 (3-րդ հարկ, հեռախոս` 011 54-00-45, էլփոստ` [email protected]), ֆեյսբուքյան էջ` «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ: