ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հոկտեմբերի 4-ի տրանսպորտի դիտարկման հասցեն կրկին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանն էր։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները և ՀՀ պարեկային ծառայողները Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային 42 միջոց։ Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք։ Այդ խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով ՏՄ կողմից վերահսկողության հետ միաժամանակ շարունակվել են նաև կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքները։

Հանրային տրանսպորտը կվերահսկվի նաև վաղը։




Լրահոս