Facebook-ի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունների պատճառով, հայտնել է ընկերության ինժեներների թիմը:
«Մեր ինժեներական թիմերը պարզել են, որ գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների մշակման կենտրոնների միջեւ ցանցային տրաֆիկի համակարգման համար, խնդիրների են հանգեցրել, որոնք ընդհատել են հաղորդակցությունը: Ցանցային տրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների կապի եղանակի վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեցին աշխատել»,- ասված է Facebook-ի ինժեներների կայքում արված հայտարարության մեջ: