Նոյեմբերի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին, ժամը 12։30-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում (Հանրապետության 32) նախատեսված է քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման պաշտոնական արարողություն, որին մասնակցելու է նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Բացման արարողությունից հետո հենց ՔՍԳ-ում նախատեսվում է նախարարի պաշտոնավարման 100-օրյա ամփոփիչ ասուլիսը։

Նախարարությունը հետաքրքրված լրատվամիջոցներին կապահովի փոխադրամիջոցով, որը կշարժվի նախարարության մոտից (Կառավարական տուն 3), ժամը 11։00-ին։

Այն լրատվամիջոցները, որոնք կարիք ունեն փոխադրման, խնդրում ենք նախապես տեղեկացնել մինչև նոյեմբերի 9-ը, ժամը 14։00-ն՝ զանգահարելով հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ․ 010 511 354։

***




Լրահոս