Մանրամասներ Շուշիի մոտ վիրավորված անձանց առողջական վիճակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը նոյեմբերի 8-ին ավարտվել է բարեհաջող և նոյեմբերի 9-ի առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք:

Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը նոյեմբերի 8-ին և 9-ին այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Քովիդ 19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։




Լրահոս