ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշին, Հադրութը երազանք էին թվում թշնամուն և այդպես էլ կմնային, եթե ունենայինք ազգային շահը ամեն ինչից վեր դասող իշխանություններ. Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Մարդու իրավունքերի և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է նոյեմբերի 9-ի տարելիցին.

«Մեկ տարի առաջ այս օրը մենք դեռ չէինք հանձնվել, հայ զինվորը, սպան, կամավորականը, երկրապահը և թիկունքում աղոթողներս հավատում էինք մեր ուշացող հաղթանակին։

Բայց, ցավոք, խաբվեցինք. 44 օր «հաղթում ենք» կարգախոսը հրամցնող իշխանությունը բոլորիս թիկունքում ստորագրեց ցավագին զիջումների մասին փաստաթուղթ, որի արդյունքում կորցրինք Արցախի ավելի քան 70%-ը, թշնամուն տվեցինք Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը, որոնք մի ժամանակ նրանց համար երազանք էին թվում և այդպես էլ կմնային, եթե ունենայինք ազգային շահը ամեն ինչից վեր դասող և հեռատես իշխանություններ։

Եվս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին, ուժ և համբերություն եմ մաղթում, ձեր ցավը համազգային է, և յուրաքանչյուր հայ կիսում է այն։

Ցավով եմ նշում, որ մեկ տարի հետո դեռ շարունակվում են Ադրբեջանի միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների կոպիտ խախտումները, մեր գերիները դեռ չեն վերադարձել, թշնամին ամեն օր ավելի է մոտենում և ամրացնում իր դիրքերը, մեր սահմանները սեղմվում են։

Պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, որպեսզի բացառենք կրկնությունները, բայց արդյո՞ք քաղել ենք»։




Լրահոս