2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:
«Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ: Հարուցված քրեական գործերից մի մասով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել և գործն ուղարկվել է դատարան: Իսկ ահա մի շարք դեպքերով էլ ԱԱԾ-ում նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Այսպիսով, ըստ Ազգային Անվտանգության ծառայության կառավարական առանձնատուն էին մտել Արամ Վազգենի Թաթոսյան Կարո Ղազարյան, Սարգիս Օհանյան, Վանուշ Ղազարյան նա 2020թվականի նոյեմբերի 10-ին բնակարան ապօրինի մուտք գործելով` կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
Ըստ ԱԱԾ-ի՝ Արամ Թաթոսյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո տեղեկանալով, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ են կատարվում, ՀՀ կառավարության շենքի դիմաց միացել է հավաքված ամբոխին և գնացել ՀՀ կառավարական կեցավայրի մոտ:
Այնուհետ, Արամ Թաթոսյանը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով կեցավայր, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված, Երևան քաղաքի Ձորափի փողոցի 74 հասցեում գտնվող, բնակարան հանդիսացող՝ թիվ երեք առանձնատուն և այնտեղ ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ երրորդ հարկում գտնվող ննջարաններից մեկից բացահայտ հափշտակել վերջինիս դստերը՝ Մարիամ Փաշինյանին պատկանող գույքը՝ 245 հազար ՀՀ դրամ արժողությամբ «iPhone X» տեսակի, «A1901» մոդելի բջջային հեռախոսն իր ականջակալի հետ միասին: Արդյունքում գործով մեզղադրյալներ Արման Թաթոսյանը եւ Սարգիս Օհանյանը միջնորդել էին , որ իրենց մասով քննությունը իրականացվի արագացվաշ հույս ունենալո , որ պայամանկանորեն պատժից կազատվեն , սակայն հայտնվեցին ճաղերի հետեւում:
Դատարանը Արամ Թաթոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետովՍարգիս Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով՝
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննական մարմնի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումներով իրեղեն ապացույց ճանաչված՝ Մարիամ Փաշինյանին պատկանող «iPhone X» տեսակի, «A1901» մոդելի բջջային հեռախոսը, դրա ականջակալը և Նիկոլ Փաշինյանին պատկանող «Kenneth Cole» տեսակի, «KCW3006 A126-13» մոդելի ձեռքի ժամացույցը, «PLATINIUM EGOISTE, CHANEL PARIS», «ALEXANDRE J», «Bois de Oud La Sultane de Saba» տեսակի երեք օգտագործված օծանելիքները, ինչպես նաև 925 հարգի արծաթե համաձուլվածքից «Waldmann» տեսակի գերմանական գրիչը, որոնք ի պահ են հանձնված տուժողներին՝ թողնել վերջիններիս տնօրինմանը:
Իսկ ահա մյուս ամբաստաբյալների մամով դատաքննությունը դեռես շարունակվում է
Իրավիճակը բարդ է նաեւ կառավարության շենք ներխուժած անձանց մասով
Մասնավորապես Անրրի Սեդոյանը, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև՝ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 և 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:
ArmLur.am-ի հետ զրույցում Անրի Սեդոյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ահազանգում է, որ Անրի Սեդոյանը քրեակատարողական հիմնարկում կմահանա, ինչպես եղավ Հաց բերողի դեպքում:
Քնար Մանուկյան