Armlur -ի տեղեկություններով, այսօր երեկոյան ՀՀԿ-ում երկու ժամ տեւած կուսակցության գործադիր նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը բարկացած է եղել; Նա բավականին կտրուկ քայլերի մասին է խոսել, բայց ինչպես միշտ հորդորել է առայժմ սպասել: armlur ի աղբյուրներով, չի բացառվում, որ առաջիկայում կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի, որպեսզի ԲՀԿ-ին հստակ լինի, թե ինչ է անելու` գնում է առանձին` զրկվելով իշխանական կերակրատաշտից ու լծակներից, թե մնում է կոալիցիայի ներսում եւ վարկաբեկվում: Ընտրության հնարավորությունը մեծ չէ: Ինչպես ասում են` դարձ ի շրջանս յուր: ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կանգնած են նույն խնդրի առջեւ, ինչ այս տարվա փետրվար-17 ի հուշագրի ժամանակ: Ավելի մանրամասն կարող եք կարդալ ”Ժողովուրդ” օրաթերթի 15.10.2011թ ի համարում:
ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կրկին լարվում են. Սերժ Սարգսյանը հերթական հավաքն է անցկացնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ