ԱՐԱՅ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հոկտեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես armlur.am-ին Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված է “ԲՄՎ X5” մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ:Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Կորյուն Հարությունյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:Դեպքի վայրում է եղել նաև քրեական հետախուզության գլխավոր վարչության սպանությունների բաժնի պետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Կորյուն Հազինյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը, օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչյա Խոստեղյանը:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի քննիչները` բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանի գլխավորությամբ:Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում`  հայտնաբերել է «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երևանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին, մատը ձգանին «ՏՏ» մակնիշի ատրճանակ:Քննչական մարմինը ավտոմեքենայի աջ նստատեղին դրված կաշվե սև պայուսակի միջից հայտնաբերել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտներով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ԿոտայքիԱվտոմեքենան, քննիչի հանձնարարականով, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի  բաժնի տուգանային հրապարակ:մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 110 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Ինչպես ավելի վաղ  հայտնել էր Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակային հարձակման էին ենթարկվել մի քանի պետական պաշտոնյաներ, որի համար հանցագործները ոստիկանության կողմից հայտնաբերվել էին և դատարանի որոշմամբ դատապարտվել: Նշված բանդան ավազակային հարձակման էր ենթարկել նաև Արմեն Պետրոսյանի սեփական տունը:լուսանկարները Գագիկ Շամշյանի




Լրահոս