Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչը լավ է ճանաչում Վարդենիս համայնքում առաջադրված թեկնածուին՝ Արամ Հարությունյանին։ Լիահույս է՝ նախկինում համայնքը ղեկավարած Հարությունյանն ամեն բան անելու է էլ ավելի ապահով, անվտանգ ու զարգացող համայնք ունենալու համար։
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների, Վարդենիում նույնպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Առաջադրված թեկնածուները երեքն են, Արամ Հարությունյանը ներկայանում է «Միասնական Վարդենիս» դաշինքով։
ArmLur.am-ը օրերս Վարդենիսի որոշ համայնքներ էր այցելել՝ հասկանալու, թե նախընտրական ինչ տրամադրություն է այդտեղ։
Լուսակունք ու Խաչաղբյուր համայնքներում տեղացիները թեկնածուներին հիմնական ու կարևոր մեկ հարց էին ուղղում՝ ինչպե՞ս են ապահովելու սահմանների անվտանգությունը։
«Միասնական Վարդենիս» դաշինքի անդամները տեղաբնակներին խոստանում են՝ իրենց թեկնածուին ձայն տալով՝ հասնելու են կարևորագույն բոլոր խնդիրների լուծմանը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում