ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ոսկեհատ Ճշմարիտյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2021 թվականի օգոստոսի 27-ին ժամը 15:30-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի 153-րդ հասցեի իր առանձնատանը կից հողամասի և անմիջական հարևանությամբ բնակվող Սուսաննա Բաղդասարյանի հողամասի ցանկապատի մոտ աճած սալորի ծառի ճյուղերից, որի մի քանի ճյուղերը անցել են իր հողամասի տարածք, Սուսաննա Բաղդասարյանի կողմից սալոր հավաքելու հետ կապված’ կենցաղային հողի վրա վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Սուսաննա Բաղդասարյանի ձեռքից վերցնելով ալյումինե լարը երեք անգամ դիտավորությամբ հարվածել է նրա մեջքի հատվածին, այնուհետև 1 անգամ հրել գցել դեմքի շրջանով գետնին և մեկ անգամ ցանկապատի վրայից վերցրել է քարի կտոր ու շպրտել վերջինիս դեմքի շրջանին’ նրան պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող’ կզակի շրջանի ձախ կեսի, ձախ այտի, աջ բազկի ստորին երրորդականի, աջ բազկի վերին երրորդականի, աջ նստատեղի շրջանների արյունազեղումների տեսքով մարմնական վնասվածքներ:
Ք.Մ.