Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Զինվորի տուն այցելած Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին ծանոթացրել են տղաների բուժման, վերականգնման պայմաններին:
Այս մասին հայտնում են Զոնվորի տանից, մանրամասնելով, որ ԵՄ դեսպանին ներկայացրել են նաև, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում:
Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Նշվում է, որ երբ տիկին դեսպանին ցուցադրվել են պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանել է, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը:
Տիկին դեսպանն առաջարկել է հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ համատեղ ծրագրեր: