Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղղաթիռով մարզեր այցելեն արդարացնում է դրանց հրատապությամբ։ Հարկ եղած դեպքում, ասում է, նորից եմ օգտվելու ուղղաթռիռից էլ, բոլոր միջոցներից էլ։ Ըստ նախարարի՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացուն շտապ բուժօգնություն ցուցաբերելու կարիք կա, ասել է թե՝ կյանքի ու մահվան հարց է, չպետք է հապաղել։ Տիկին նախարարի այդ մտքի հետ, անխոս, համակարծիք ենք, բայց այ թե ի՞նքն ինչ կարող է անել կյանքի ու մահվան կռիվ տվող բժիշկների կողքին, դա արդեն ենթադրության տիրույթում է։ Հետևաբար՝ նախարարի Սյունիք ու Տավուշ ուղղաթիռով մեկնելու համար ցանկացած արդարացում ընդամենը շարքային արդարացում է։
Անահիտ Ավանեսյանի համար, ցավոք, իր՝ մարզային «վոյաժները» շատ ավելի հրատապ ու անհետաձգելի են, քան զինծառայողներին առանց հերթի սպասարկելը։
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությունը, որ վերաբերում էր զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելուն, մերժվել էր կառավարության, ապա նաև ԱԺ մեծամանության կողմից։
Փաստորեն՝ իշխանության համար հրատապ ու անհտաձգելի են սոսկ այն գործուղումներն ու թռիչքները, որոնք իրենց կամ իրենց մերձավոր շրջապատին են անհրաժեշտ։