Մահացածների թիվն այս տարի կտրուկ ավելացել է․ տխուր պատկեր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին մահացել է 27 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հոկտեմբերին մահացածների թիվը կազմել է 25 հազար 520, 2019-ին 21 հազար 603 մարդ է մահացել, այսինքն՝ այս տարի 1616-ով ավելացել է մահացածների քանակը:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Covid-19-ից մահացել է 3755 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում1431 մահվան դեպք է արձանագրված: Մեր երկրում Covid 19-ից հոկտեմբերին մահացել է 794 մարդ, իսկ սեպտեմբերին՝ 427, օգոստոսին՝ 203: Միայն 227 դեպքը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական գործողությունների հետեւանքով դեպքերն են, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են այս տարվա ապրիլ- հոկտեմբեր ամիսներին: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին 10 ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 30 հազար 282, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 30 հազար 147, 2019-ին՝ 29 հազար 910, այսինքն՝ ծնվածների քանակն 135-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարո




Լրահոս