Հայտնաբերվել է գերբեռնված երթևեկության 4 դեպք. կազմվել են վարչական արձանագրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով դեկտեմբերի 10-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է գերբեռնված երթևեկության 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։




Լրահոս