ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն կարող է հանդիպել Նիկոլ Փաշինյանին. նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 17-ին մեկնարկելու է ԱԺ նոր նստաշրջանը: Ըստ մեր տեղեկությունների, հայրենի իշխանությունը մինչև այդ փակ հավաք է ունենալու: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ հնարավոր է մինչև խորհրդարանի աշխատանքների մեկնարկը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպում ունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՔՊ-ականները վարչապետի հետ պետք է քննարկեն խորհրդարանում իրենց անելիքները: Այս շաբաթ կմեկնարկի ԱԺ հանձնաժողովների նիստերը, որի հիման վրա էլ կձևավորվի ԱԺ օրակարգը:

Այս պահին արդեն հանձնաժողովների օրակարգերը ձեւավորված են եւ հայտնի են քննարկվելիք նախագծերը: Օրինակ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Ըստ այդ նախագծի, իշխանական պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու կարող են հանդիսանալ նաեւ եղբայրը. քույրը. պապը, տատը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս