Ինչպես հայտնի է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնել էր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում: Բանն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի արվել ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։
Թեև առաջին ատյանի դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն չի կատարվել, իսկ այսօր արդեն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանել է նշված դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։
Իսկ ով էր դատավորի որդին Դավիթ Արղամանյանը եւ ինչպես դարձավ դատավոր:
Բանն այնէ, որ մամուլը գրեց, որ ուշագրավ վարքագիծ էր դրսևորում Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր:
Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում մշտապես հանդես էր եկել քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու էր:
2019թ. սեպտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մասնակցել էր ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին և այդ մասին տեսանյութ տեղադրել էր իր էջում: Արդյունքում 2021 թվականի հոկտեմբեր ամսին Դավիթ Արղամանյանը դարձավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այսօր դատավորնրի ընդհանուր ժողովի ժամանակ հարց ուղղեցինք Դավիթ Արղամանյանին, թե որ արժանիքի համար նրան ընտրեցին դատավոր, ի պատասխան վերջինս հորդորեց դիմել ԲԴԽ:
Ք.Մ